Հոլանդիայում ընթացող սեղանի թենիսի աշխարհի առաջնությունում ավարտվեց որակավորման փուլը եւ հայտնի են հիմնական ցանցի բոլոր մասնակիցները:
Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները նախանական փուլի արգելքը հաղթահարել չեն կարողացել: Պայքարին մասնակցում էին Մուրադ Ասատրյանը, Մեսրոպ Ղուկասյանը, Հարություն Հարությունյանը, Հասմիկ Խաչատրյանը, Ռուբինա Վարդանյանը:
Առաջնության ընթացքին կարող եք հետեւել մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի կայքում:





























