Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների ապատեղեկատվությունը, թե Հայաստանի զինված ուժերը ինքնաձիգներից ու գնդացիրներից գնդակոծման են ենթարկել ադրբեջանական դիրքերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը նկատել է, որ դա Ադրբեջանի պաշտպանության նախարարության հերթական ապատեղեկատվությունն է:

Նշենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայկական կողմն, իբր, գնդակոծել է Աղստեւի շրջանի եւ Ղազախի շրջանի Ղըզըլհաջիլի գյուղի դիրքերը Իջեւանի շրջանի Բերքաբեր եւ Պառավաքար գյուղերի կողմից: