Ստամբուլի ֆաբրիկաներից մեկում հզոր պայթյուն է որոտացել:
Ինչպես հաղորդում է թուրքական «Սաբահ» թերթը, այսօր` մայիսի 10-ի առավոտյան, մեքենաների յուղ արտադրող ֆաբրիկայի երեքհարկանի շենքում պայթյուն է տեղի ունեցել: Հրշեջները փորձում են մարել կրակը:
Զոհերի եւ տեղի ունեցած պատճառների մասին չի հաղորդվում:




























