Թբիլիսիում, շախմատի Եվրոպայի անհատական առաջնության մեկնարկային երեք տուրերում հարյուր տոկոսանոց արդյունք է ցույց տվել էլինա Դանիելյանը: Երրորդ տուրում նա սպիտակներով հաղթել է վրացի Նինո Խուրցիձեին: Դանիելյանը չորս առաջատարների թվում է: ԼիլիթՄկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը երրորդ տուրում մրցեցին իրար հետ եւ ոչ ոքի խաղացին:




























