«Եվրատեսիլ-2011»-ի հայաստանցի ներկայացուցիչ Էմմին Esctoday-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ պայքարելու է հաղթանակի համար, եւ որ իր ելույթը նվիրում է հայտնի հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին։ Նա, ի դեպ, բնակվում է Գերմանիայում։

Էմմին հայտնել է, որ «Եվրատեսիլի» եզրափակչի օրը՝ մայիսի 14-ին, Աբրահամը ռինգ է դուրս գալու։ Էմմին եւս ռինգում կլինի, սակայն՝ մրցույթի բեմում։ Հույն  չորս պարողները կբացեն յուօրինակ ժապավենները, որոնք վիզուալ կերպով ռինգ կհիշեցնեն, իսկ ինքը՝ Էմմին հանդիսատեսին կներկայանա բռնցքամարտի ձեռնոցի մեջ նստած։

Նշենք, որ Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցում է 2006 թվականից։