2011 թ. հունվար-մարտին ֆիզիկական անձինք ոչ առեւտրային նպատակներով Հայաստան են փոխանցել 251 մլն դոլար՝ մոտ 24 տոկոսով ավելի, քան 2010 թ. նույն ժամանակահատվածում։ Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած մարտ ամսվա տեղեկագրում։

Տրանսֆերտների աճը հիմնականում տեղի է ունենում Ռուսաստանից կատարվող փոխանցումների հաշվին։ Այսպես՝ 2011 թ. Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 195 մլն դոլար՝ նախորդ տարվա 155 մլն դոլարի համեմատ։

ԱՄՆ-ից 2011 թ. Հայաստան է փոխանցվել 18 մլն դոլար՝ նախորդ տարվա 14 մլն դոլարի համեմատ։

Տրանսֆերտների ծավալով առաջին անգամ երորրդ տեղում է հայտնվել Ղազախստանը (Ուկրաինայի փոխարեն), որտեղից փոխանցվել է 4,2 մլն դոլար՝ նախորդ տարվա 2,8 մլն դոլարի համեմատ։