Ադրբեջանում Հեյդար Ալիեւի ծննդյան կապակցությամբ նշվում է ավանդական «Ծաղիկների տոնը», ոստիկանությունն անվտանգության լրացուցիչ միջոցառումներ է իրականացնում:

Բաքվի Կենտրոնական բանկի մոտ գտնվող Հեյդար Ալիեւի այգում պարեկային մեքենաներ են գտնվում:

«Ծաղիկների տոնի» կապակցությամբ, սահմանափակվել է տրանսպորտի երթեւեկությունը Բաքվի կենտրոնական փողոցներում եւ պողոտաներում:

Ամեն տարի մայիսի 10-ին նշվող տոնը լուրջ անհարմարություններ է ստեղծում բաքվեցիների համար` տրանսպորտի խաթարումների եւ խցանումների տեսքով: Ոստիկանությունն էլ իր հերթին հայտարարել է, թե «Ծաղիկների տոնի» օրը կանխելու է բողոքի ցանկացած փորձ:

Սոցիալական ցանցերում արդեն առաջարկում են «Ծաղիկների տոնը» անվանափոխել եւ դարձնել «Ստրուկների տոն» (ադրբեջաներենում ծաղիկ եւ ստրուկ բառերը մեկ ձայնավորի տարբերությամբ են հնչում gül-ծաղիկ, qul-ստրուկ):