Քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են բերել մաքսանենգության մեջ կասկածվող մի տղամարդու, ով ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի օգնականն է:
Ինչպես NEWS.am-ին դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձը Օնիկ Սուրենի Հովհաննիսյանն է, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ԱԱԾ քննչական վարչությունում 215 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Մաքսանենգություն):
Օնիկ Հովհաննիսյանը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի օգնականն է: Քննչական մարմինը միջնորդել է երկամսյա կալանք կիրառել Հովհաննիսյանի նկատմամբ, եւ դատավոր Էդիկ Ավետիսյանը այս պահին քննում է միջնորդությունը:
Դատարանն ավելի ուշ բավարարեց ԱԱԾ քննչական վարչության միջնորդությունը, եւ Օնիկ Հովհաննիսյանին տեղափոխեցին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ:


Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




























