ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
ԼՂՀ նախագհաի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ռ. Հայրապետյանը պարգեւատրվել է բարեգործական նշանակալի գործունեության, հանրապետությունում ֆուտբոլի զարգացման գործում ունեցած ավանդի եւ Հաղթանակի համար:
Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով` Արցախյան գոյամարտի ֆոտոլուսաբանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար եւ Հաղթանակի, ԼՂՀ պաշտպանության բանակի օրվա, Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձի կապակցությամբ «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրվել է ֆրանսահայ լուսանկարիչ, «Նուվել դը Աղմենի» ամսագրի թղթակից Մաքս Սիվասլյանը:




























