Այսօրվանից Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Իսպանիայի (հոկտեմբերի 10-ին) եւ Թուրքիայի (հոկտեմբերի 14-ին) ազգային հավաքականների հետ խաղերից առաջ կսկսի մարզումները։ Մեր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ուսումնամարզական հավաք կանցկացնի մինչեւ հոկտեմբերի 12-ը, որից հետո կմեկնի Թուրքիա։

Սակայն հնարավոր չի եղել խուսափել կորուստներից։ Թիմի կազմում չի լինի հոլանդական «Հաարլեմի» հարձակվող Էդգար Մանուչարյանը, ով վերջին խաղի ժամանակ վնասվածք է ստացել, իսկ կիսապաշտան Դավիթ Գրիգորյանի ծառայություններից հրաժարվել է մարզչական խումբը։

Ստորեւ ներկայացնում ենք թիմի փոփոխված կազմը.

Դարպասապահներ՝ Ռոման Բերեզովսկի( «Խիմկի» Ռուսաստան), Գեւորգ Կասպարով («Ուլիս»), Ստեփան Ղազարյան( «Բանանց»)։

Պաշտպաններ՝ Սարգիս Հովսեփյան, Վահագն Մինասյան (երկուսն էլ «Փյունիկից»), Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս» Դանիա), Հրայր Մկոյան («Ուլիս»), Էդուարդ Կակոսյան («Բանանց»), Աղվան Մկրտչյան ( «Միկա»)։

Կիսապաշտպաններ՝ Արարատ Մխիթարյան («Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա), Արթուր Եդիգարյան, Կառլեն Մկրտչյան (երկուսն էլ «Փյունիկից»), Արտակ Դաշյան («Բանանց»), Արտակ Գրիգորյան («Արարատ»), Արտավազդ Քարամյան («Տիմիշոարա» Ռումինիա)։

Հարձակվողներ՝ Հենրիկ Մխիթարյան («Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա), Եղիա Յավրույան («Մակկաբի» Թել-Ավիվ, Իսրայել), Հովհաննես Գոհարյան («ԲԱՏԷ» Բելառուս), Արման Քարամյան («Տիմիշոարա» Ռումինիա), Սամվել Մելքոնյան («Բանանց»), Մարկոս Պիզելլի («Փյունիկ»)։