Աստղագիտության սիրահարները չորեքշաբթի՝ մայիսի 11-ին, կարող են ականատես լինել անսովոր երեւույթի. միանգամից չորս մոլորակներ՝ Վեներան, Յուպիտերը, Մարսը եւ Մերկուրին, խմբով կհավաքվեն հորիզոնի արեւելյան կողմում, ընդ որում, Վեներայի եւ Յուպիտերի միջեւ տարածությունը կկազմի ընդամենը 0,6 աստիճան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Այս շաբաթ Վեներան, Յուպիտերը, Մարսը եւ Մերկուրին կլինեն Ձկան համաստեղությունում՝ ամեն անգամ նոր «նախշ» գծելով։ Չորեքշաբթի առավոտյան երեք մոլորակներ՝ Վեներան, Յուպիտերը եւ Մերկուրին, հատկապես կմոտենան։ Ոչ շատ հեռու՝ մոտավորապես յոթ աստիճան հեռավորության վրա տեսանելի կլինի Մարսը։
Սա 21-րդ դարասկզբին մոլորակների՝ իրար շատ մոտ գտնվելու առաջին դեպքն է։




























