Վրացի հինգ ֆուտբոլիստների ցմահ որակազրկել են, որոնց բռնացրել են պայմանավորված խաղերի մեջ:
Նման որոշում կայացվել է մայիսի 10-ին Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստում: Ինչպես նիստից հետո հայտնել է ֆեդերացիայի նախագահ Զվիադ Սիչինավան, ցմահ ազատազրկմանը կողմ են արտահայտվել 9 անդամ, իսկ 8-ը պահանջել են որակազրկել 5 տարով:
Ֆուտբոլային կարիերան ավարտել են «Սամտրեդիա» թիմի ավագ Սպարտակ Գոգիան, ֆուտբոլիստ Կախաբեր Կիրտաձեն, Զուգդիդիի «Բաիա»-ի ավագ Ռոինա Օնիանին, այդ ակումբի ֆուտբոլիստ Լեւան Վարտագավան եւ Թբիլիսիի «Վիտ-Ջորջիա» թիմի խաղացող Գիգի Բեչվաիան:
Վրաստանի ՆԳՆ-ն մայիսի 2-ին հայտնել էր ֆուտբոլիստների եւ տոտալիզատորների միջեւ գործարքի բացահայտման մասին:




























