Աշխարհի նախկին առաջին ռակետ ծագումով հայ Անդրե Աղասին բարեգործական գործունեության համար կստանա հատուկ մրցանակ։ Մրցանակը հայտնի թենիսիստին հանձնելու են ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնության բացման օրը։

Աղասին բավականին երկար ժամանակ է զբաղվում է բարեգործությամբ։ 1994 թվականին թենիսիստը իր անվամբ հիմադրամ էր ստեղծել, որն օգնություն է տրամադրում անապահով ընտանիքներին։ Հիմնադամի մնացած միջոցներն օգտագործվում են Լաս Վեգասում «Նախապատրաստական ակադեմիայի» ֆինանսավորման վրա, որն օգնելու է անապահով ընտանիքիների երեխաներին քոլեջ ընդունվել։ Այս տարի ակադեմիան տվեց իր առաջին 34 շրջանավարտները։ Նրանք բոլորը կարողացել են հանձնել ընդունելության քննությունները եւ քոլեջ ընդունվել։

Անդրե Աղասին աշխարհի առաջին ռակետ դարձել է 1995 թվականին։ Իր կարերիայի ընթացքում թենիսիստը 4 անգամ հաղթել է Ավստրալիայի, եւ 2 անգամ ԱՄՆ-ի առաջնությունները, նաեւ Ֆրանսիայի «Բաց առաջնության» եւ «Ուինբլդոնի» չեմպիոն է եղել։ Անդրե Աղասին մեծ թենիսը թողել է 2006թ-ին։