Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով, ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում սպանվել է 11 զինծառայող։

Համաձայն աղբյուրի՝ 7 զինծառայողներ զոհվել են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման արդյունքում, 2-ը՝ խաղաղ պայմաններում, 1 զինծառայող ինքնասպանություն է գործել, եւս 1-ը մահացել է դժբախտ պատահարի արդյունքում։

Նույն ժամանակահատվածում գրանցվել է զինվորականների վիրավորվելու 5 դեպք, որից 4-ը՝ հակառակորդի կողմից։

Բացի այդ, նշված ժամանակահատվածում Զինված ուժերում տեղի է ունեցել ֆիզիկական բռնության եւ ինքնասիրության նվաստացման 3 միջադեպ։