Նյու Յորքի մետրոյում ոստիկանությունը ձերբակալել է անսովոր հանցագործին, ով ահաբեկում էր ուղեւորներին: Այդ տեսարանն անմիջապես հայտնվել է YouTube-ում:

Խելագար տղամարդը սկզբում ամբողջությամբ հանվում է, այնուհետեւ հայհոյելով եւ ռասիստական արտահայտություններ բացականչելով սկսում է հարձակվել ուղեւորների վրա,, հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով The Smoking Gun կայքը:

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 2-ին, մետրոյի կայարաններից մեկում: 41-ամյա տղամարդը վագոնում հանել է շալվարը եւ հայհոյանքներ տվել ներկաներին, իսկ երբ վագոնի դռները բացվել են, նա դուրս է թռել վագոնից, հանել նաեւ վարտիքը եւ հարձակվել կայարանում սպասող մի կնոջ վրա: Նա խլել է կնոջ պայուսակը եւ հարվածել գետնին: Հետո հարձակվել է շարժասանդուղքով իջնող մի տղամարդու վրա:

Վերջապես ոստիկանները բռնել են նրան եւ տեղափոխել Լինքոլնի անվան հիվանդանոց: Դեռեւս խելագարի դեմ մեղադրանք չի առաջադրվել:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Տեսանյութը պարունակում է կեղտոտ հայհոյանքներ եւ այլ անվայելուչ արտահայտություններ, ուստի անչափահասներին խորհուրդ չի տրվում դիտել այն: YouTube-ում տեսանյութը տեղադրել է ականատեսներից մեկը: