Ոսկու գներն աճում են կորոնավիրուսի նոր բռնկումների պատճառով մտավախությունների ֆոնին, հաղորդում է Reuters-ը:

Ոսկու spot արժեքն աճել է 0,1%-ով՝ մեկ ունցիայի համար մինչեւ 1776,29 դոլար: ԱՄՆ-ում ոսկու ֆյուչերսներն էժանացել են 0,3%-ով՝ մինչեւ 1785 դոլար:

«Հոնկոնգի եւ Չինաստանի շուկաներում ակցիաների զգալի աճ ենք նկատում, եւ, ինչպես ակնկալվում է, դա կազդի ոսկու վրա»,-ասել է CMC Markets-ի գլխավոր ռազմավար Մայքլ ՄքՔարթին:

Ֆինանսական շուկաները սկսել են վերականգնվել՝ չնայած նրան, որ կորոնավիրուսի դեպքերի աճը մտավախություններ է առաջացնում՝ կապված տնտեսության արագ վերականգնման հետ: