Գինեսի ռեկորդների գրքում հայ աթլետի նոր ռեկորդ է գրանցվել:
Դավիթ Ֆահրադյանը ֆիզկուլտուրա է դասավանդում Հայկական պետական լեզվաբանական համալսարանում, սպորտի վարպետ է մարմնամարզությունից:
Նա համաշխարհային ռեկորդ է սահմանել` պտտաձողի վրա երկու րոպե մեկ ձեռքով պտույտ կատարելով: Նշենք, որ սա ֆահրադյանի երկրորդ ռեկորդն է: 2009թ. նա հայտնվել էր Գինեսի ռեկորդների գրքում` երկու ձեռքով պտտվելով 354 անգամ:
Մայիսի 11-ին համապատասխան հավաստագիրն ու Ոսկե շղթան մարզիկին է հանձնել Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:




























