Հայաստանի հավաքականի հետ խաղում Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի կազմը կհրապարակվի մայիսի 20-ին: Այս մասին Sovsport.ru-ին հայտնել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը:
«Դա միակ բանն է, որ հիմա ես կարող եմ ասել այդ հաշվով»,- հավելել է հոլանդացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականների հանդիպումը Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակում, կկայանա հունիսի 4-ին:





























