Լեգենդար ծանրամարտիկ, Հայաստանի նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը իրեն լավ է զգում եւ շուտով դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին մայիսի 11-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Նրա խոսքով, ծանրամարտիկն իրեն նորմալ է զգում:

Հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբերի 8-ի երեկոյան նա վթարի էր ենթարկվել Երեւան-Գյումրի ավտոմայրուղու վրա: Նրա մեքենան բախվել էր տրակտորին, իսկ նա ստացել էր ոսկորի կոտրվածք: Իսկ մի քանի շաբաթ առաջ նրա մոտ կրկնակի կոտրվածք էր եղել Մոսկվայում, եւ ծանրամարտիկին տեղափոխել էին Երեւան: Վիրահատության ժամանակ խնդիրներ էին առաջացել սրտի անբավարարության պատճառով: Ներկայումս երկրորդ վիրահատությունն է արվել: