Ամերիկյան հատուկ ծառայությունների տրամադրության տակ է հայտնվել Ուսամա բեն Լադենի նոթատետրը, որտեղ Ալ Քաիդայի ղեկավարը գրառել է նոր ահաբեկչությունների գաղափարներ, հաղորդում է CNN-ը:

Գրքույկը գտնվել է Աբոտաբատի առանձնատանը, որտեղ ոչնչացվել էր ահաբեկիչը: Այնտեղ արձանագրված են եղել ամերիկյան հանրության համար կարեւոր տարեթվերը` ԱՄՆ անկախության օրը (հունիսի 4), Ծննդյան տոները (դեկտեմբերի 25)  եւ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 10-րդ տարելիցը:

Վաշինգտոնն ու Նյու Յորքը համարվում են այն քաղաքները, որտեղ հնարավոր էր նոր ահաբեկչություն իրականացնել: Նշվել է նաեւ երկաթգծերում ահաբեկչությունների իրականացման մասին:

Միաժամանակ գրառումների մեջ ահաբեկչական ակտերի հստակ ժամկետներ  նշված չեն, ինչը նշանակում է, որ արձանագրված է միայն գաղափարը, ոչ թե դրանց իրականացման կոնկրետ պլանները:

Հիշեցենենք, որ բեն Լադենը ոչնչացվել էր 2011թ. մայիսի 2-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից 50 կմ  հեռավորության վրա գտնվող Աբոտաբադ քաղաքում: