Եվրոպական միությունը առաջիկայում ներկայացուցչություն է բացելու լիբիական Բենղազի քաղաքում, որտեղ գտնվում են Մուամար Քադաֆիի հակառակորդները: Այդ մասին Եվրախորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:

Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով, ներկայացուցչություն բացելով եվրոպական երկրները մտադիր են լիբիացի ապստամբներին օգնություն ցուցաբերել: Մասնավորապես, Քադաֆիի հակառակորդները խնդրել են առողջապահության եւ կրթության համակարգեր ներդնել:

Ներկայումս Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը ճանաչվել է միայն մի քանի երկրների կողմից` Ֆրանսիայի, Իտալիայի, Քաթարի եւ Գամբիայի: