«Աերոֆլոտ» ընկերության Մոսկվա-Սոչի չվերթի ուղեւորը փախել է վթարային ելքից, հասել տերմինալ, եւ սրճարաններից մեկում դանակահարել ինքն իրեն, «Ինտերֆաքսին» հայտնել է «Շերեմետեւո» օդանավակայանի աշխատակիցներից մեկը:
«Ինքնաթիռը պատարստվում էր թռիչքի: Ուղեւորներն արդեն նստել էին իրենց տեղերում: Դռների փակման ժամանակ ուղեւորներից մեկը դուրս է վազել, հարվածել ուղեկցորդին, բացել դուռն ու փախել»,- ասել է նա:





























