«Իշխանությանն այսօր բավարարում է այս իրավիճակի պահպանումը, նման ընդդիմության գոյությունը եւ ուժերի այս հարաբերակցությամբ խորհրդարանական ընտրությունների գնալը։ Թեեւ համոզված եմ, որ եթե ոչ աշնանը, ապա գարնանը վստահաբար այս կեղծ հավասարակշռությունը խախտվելու է»,- «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին նախագահ, պատգամավոր Տիգրան Թորոսյանը՝ անդրադառնալով իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ սկսված երկխոսությանը։
Նրա խոսքերով՝ կլինեն նոր իրադարձություններ, քանի որ այլեւս կողմերից որեւէ մեկին չի բավարարելու այս հավասարակշռությունը։
«Այսօր ՀԱԿ-ը եւ իշխանությունը ձեւական «համերաշխության մթնոլորտի» քողի տակ փորձում են մեկը մյուսին խորամանկել՝ հույս ունենալով, որ դա կհեշտացնի իրենց գործն առաջիկա ընտրությունների ժամանակ»,-հավելել է նա։




























