Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի Խետաֆեի հետ խաղում Քրիշթիանու Ռոնալդուն, որը դարձավ երեք գոլի հեղինակ եւ բարելավեց մեկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում խփած գոլերի Ալֆրեդո Դի Ստեֆանոյի Ռեալի ռեկորդը, գնդակը դաշտից հեռացնելիս կոտրել է երկրպագուներից մեկի քիթը: Եզրափակիչ սուլիչից հետո նա մոտեցել է տուժած երկրպագուին եւ նվիրել է իր մարզաշապիկը:

Դի Ստեֆանոյի 1959/60 թթ. ռեկորդը հավասար է եղել 47 գոլի: Ռոնալդուն արդեն 49 գնդակ է խփել եւ դեռ երկու հանդիպում էլ անցկացնելու է այս տարվա Իսպանիայի առաջնությունում: