Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող ծանրամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը 62 կգ քաշայինների պայքարում նվաճել է երկամարտի բրոնզե մեդալը եւ պոկում վարժության փոքր ոսկե մեդալը: Կարապետյանի արդյունքն է 255 կգ (120+135): Երկրորդ տեղը գրաված ռուսաստանցի Սերգեյ Պետրովին Կարապետյանը զիջել է 1 կգ: Իսկ չեմպիոն դարձած իրաքցի Մոհամեդ Կադումի երկամարտի արդյունքն է 262 կգ:
Մրցաշարի առաջին օրը Ժորժ Եղիկյանը առաջին վարժությունում զրո էր ստացել:




























