Սահմանային անցակետերում հերթեր են գոյանում, ինչն առաջացնում է քաղաքացիների դժգոհությունը։ Կառավարության այսօրվա՝ մայիսի 12-ի նիստում հանդես գալով նման հայտարարությամբ՝ վարչապետը հանձնարարեց արդարադատության նախարարին՝ միջոցներ ձեռք առնել սահմանն անցնելու ընթացակարգերը պարզեցնելու եւ հերթերը վերացնելու համար։

Սահմանը հատելու ընթացակարգերին ավելացել է նաեւ ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը, ինչն ըստ վարչապետի՝ լրացուցիչ հերթեր է կուտակում։ Լուծումը, ըստ կառավարության ղեկավարի, այն է, որ սահմանային անցակետերում ապահովագրական ընկերությւոններին տարածք հատկացվի, որտեղ էլ կիրականացվեն ԱՊՊԱ-ի հետ կապված գործառույթները։ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը վարչապետին հավաստիացրել է, որ ապահովագրական ընկերությունները պատրաստակամ են նման գործառույթ իրականացնելու։

Տ. Սարգսյանի կողմից հանձնարարական տրվեց մարզպետներին եւ պետեկամուտների կոմիտեին՝ հնարավորինս սեղմ ժամկետում սահմանային կետերում ավտոտրնասպորտային միջոցների պարտադիր ապահովագրության համար համապատասխան տարածքներ հատկացնելու եւ այդ գործընթացն առանց հերթերի կազմակերպելու վերաբերյալ։