Հայաստանում օրական կորոնավիրուսի ախտորոշման 2000 թեստ է անցկացվում: Այս մասին հուլիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց փոխվարչապետ, պարետՏիգրան Ավինյանը:

Թեստերի թվի ավելացմանը, ըստ փոխվարչապետի, նպաստել է այն, որ դրանք սկսել են անցկացնել մասնավոր լաբորատորիաները: «Մեզ օգնել է նաեւ այն, որ Հայաստանում սկսել են կորոնավիրուսի թեստեր արտադրել: Չինաստանից Հայաստան հատուկ չվերթով թոքերի արհեստական օդափոխման սարքեր, կորոնավիրուսի թեստեր, պաշտպանիչ հագուստ եւ դիմակներ են տեղափոխվել: Սակայն հնարավոր չէ համաճարակի դեմ պայքարել միայն բժշկական համակարգի օգնությամբ»,- շեշտեց փոխվարչապետը՝ հավելելով, որ քաղաքացիները պարտավոր են պահպանել բոլոր հակահամաճարակային միջոցները: