Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան գավառի Մեյշան քաղաքի պաշտոնյաներին արգելել են սիրուհի պահել և քնել ժողովների ժամանակ: Ընդ որում, այս կարգը խախտողների համար սահմանվել է 146 դոլարի չափով տուգանք: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Չայնա Դեյլի» թերթին:
Ըստ այդմ, Մեյշան քաղաքի կառավարությունը պարտադրում է պաշտոնյաներին «պահպանել դեմքն» ու անկեղծությունը աշխատանքային օրվա ավարտից հետո, «չունենալ չափազանց մոտ հարաբերություններ շահամոլ մարդկանց հետ, ինչպես նաև „աննորմալ“ հարաբերություններ՝ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ»:
Ինչ վերաբերում է արտամուսնական կապերին և կաշառք վերցնելուն, ապա Չինաստանում այս ոլորտում ռեկորդակիրը Ցզյանսու գավառի շինարակական վարչության նախկին պետ Սյույ Ցիյաոն է, ով 2001 թվականին դատապարտվել էր կոռուպցիայի համար, իսկ իր ողջ կարիերայի ընթացքում ունեցել է 146 սիրուհի: Ի դեպ, այդ երկրում, գավառային մակարդակի իշխանական կադրերի շուրջ 90 տոկոսը սիրուհիներ ունեն կամ կապված են կոռուպցիայի հետ:



















