Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի ընտրանու հետ: Հանդիպումը տեղի կունենա 2011թ. օգոստոսի 10-ին Կաունաս քաղաքում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Լիտվայի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում այժմ զբաղեցնում է 46-րդ տեղը: Հայաստանը 62-րդն է: