ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքի՝ 2009թ. հոկտեմբերի 25-ին (հոկտեմբերի վերջին կիրակի օրը), ժամը 3:00-ին Հայաստանի Հանրապետության տարածքում ժամացույցի սլաքները պետք է մեկ ժամ ետ տալ: