Առանց հոգեկան խանգարման մարդկանց մոտ 5 տոկոսը ժամանակ առ ժամանակ գոյություն չունեցող որեւէ բան է տեսնում կամ լսում: Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 31․000 մարդ աշխարհի 18 երկրից: Պարտադիր նախապայման էր հոգեկան հիվանդության բացակայությունը: Հարցումը եւ տվյալների համակարգումն իրականացրել է մասնագետների միջազգային խումբը ՝ Քվինսլենդում Ուղեղի ինստիտուտի եւ Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականներից, արդյունքներին կարելի է ծանոթանալ JAMA Psychiatry ամսագրում (2015):

Պարզվել է, որ հարցվածների 5 տոկոսը երբեւէ տեսել կամ լսել է մի բան, ինչը գոյություն չունի։ Ցնորքայն խանգարում է նկատվել մի պացիենտնի մոտ: Մասնակիցների ընդհանուր թվի մեկ երրորդը այս կամ այն ​​«երեւակայական իրադարձությունը» վերապրել է կյանքում միայն մեկ անգամ, իսկ եւս մեկ երրորդը՝ երկուսից հինգ անգամ:

Հետաքրքիր է, որ աղքատ երկրներում մարդիկ ավելի հաճախ են այդպիսի փորձ ունենում, քան հարուստ երկրներում. կանանց դա ավելի հաճախ է բնորոշ, քան տղամարդկանց. բնիկներն ավելի հաճախ են ինչ-որ տարօրինակ բան տեսնում կամ լսում, քան ներգաղթյալները. եւ, վերջապես, հալյուցինացիաների հավանականությունն ավելի մեծ է գործազուրկների եւ չամուսնացածների շրջանում, հայտնում է Nat-geo-ն:

Գիտնականները շեշտում են, որ բոլոր դեպքերում խոսքը հոգեկան առողջ մարդկանց մասին է եւ հորդորում ենք վերանայել հալյուցինացիաների մասին պատկերացումները: Մարդու ուղեղի բոլոր գաղտնիքները դեռ բացահայտված չեն. ուսումնասիրության արդյունքները կարող են օգնել գտնել մտքի ժամանակավոր մթագման պատճառները: Եվ, բացի այդ, քանի որ առողջ մարդիկ ավելի հաճախ են գոյություն չունեցող բաներ տեսնում կամ լսում, անհրաժեշտ է գտնել այն սահմանը, որից հետո միանգամյա փորձը վերածվում է մշտական ​​վիճակի՝ ազդարարելով հոգեկան խանգարումների մասին։