Հայ ազգային կոնգրեսում որեւէ տարաձայնություն չկա: Այդ մասին հոկտեմբերի 6-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Վերջինս հերքեց շրջանառվող լուրերը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի պատճառով Հայ ազգային կոնգրեսում տարաձայնություններ են առաջացել:
Լեւոն Զուրաբյանը չհամաձայնեց նաեւ դիտարկման հետ, թե Հայ ազգային կոնգրեսի գործողությունները վերջին շրջանում պասիվ են՝ նշելով, որ ՀԱԿ-ը շարունակում է իր ակտիվ պայքարը իշխանոթյունների դեմ:
Ի դեպ, NEWS.am-ի հետ զրույցում Լեւոն Զուրաբյանը չբացառեց նոր ընդդիմադիր միավորումների ստեղծման հնարավորությունը:



























