Թանգարանների միջազգային օրվան նվիրված ամենամյա «Թանգարանային գիշերը» այս տարի Հայաստանում կմեկնարկի մայիսի 14-ին ժամը 18.00-ին եւ կշարունակվի մինչեւ մայիսի 15-ը ժամը 18:00-ն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից: Նրանց փոխանցմամբ`այցելուների առաջ իրենց դռներն են բացելու շուրջ 60 թանգարան:

Ակցիան անցնելու է «Գրավոր հիշողություն» կարգախոսով, քանի որ 2012-թ.-ին Հայաստանում նշվելու է առաջին հայկական տպագիր գրքի 500-ամյակը: Այդ օրը Եվրոպայի ավելի քան 40 երկրներում, ինչպես նաեւ Հայաստանում թանգարաններն իրենց դռները կբացեն քաղաքացիների առաջ` անվճար հիմունքներով հանրությանը թանգարանային ցուցանմուշներին եւ արժեքներին հաղորդակից դարձնելու նպատակով:

Նշենք,որ առաջին անգամ այս ակցիան անցկացվել է 1999թ. Ֆրանսիայում` մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, իսկ արդեն 2001թ-ին դրան մասնակցում էր ավելի քան 39 երկիր: