Կազանում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի կիսաեզրափակիչը: Մի զույգը կազմել են ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկն ու Վլադիմիր Կրամնիկը, մյուսը` ամերիկացի Գատա Կամսկին ու իսրայելցի Բորիս Գելֆանդը: Այսօր, մայիսի 12-ին կայացած առաջին պարտիաներում գրանցվել է ոչ ոքի:
Մրցակարգով նախատեսված է չորս դասական պարտիա, ոչ ոքիի դեպքում` թայբրեք` արագ շախմատի եւ բլիցի կանոններով:




























