Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող ծանրամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունում հայտնի դարձան 69 կգ քաշային պատանիների պայքարի արդյունքները: Հայաստանը ներկայացնում էին Ռազմիկ Օլթեցյանն ու Վարդան Միլիտոսյանը: Մրցանակային տեղ գրավել նրանք չկարողացան: Օլթեցյանը երկամարտի 281 կգ արդյունքով գրավեց չորրորդ տեղը, իսկ Միլիտոսյանը 267 կգ արդյունքով 8-րդն էր:
Հաղթողի կոչումը նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Հունանյանը` երկամարտում հավաքելով 288 կգ: Արծաթե մեդալակիր, չինացի Յան Տանի արդյունքն է 287 կգ, երրորդ տեղը գրաված ղազախ Ադիլբեկ Բալխաեւը երկրամարտում ցույց տվեց 285 կգ արդյունք:




























