Չինաստանի հյուսիս-արեւմուտքում բանկի շենքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել եւ վնասվածքներ են ստացել տասնյակ մարդիկ:
Պայթուցիկ սարքը գործի է գցել անհայտ մի տղամարդ: Միջադեպը տեղի է ունեցել Գանսու նահանգի Տյանչժու գավառում:
Պայթյունի պահին շենքի չորրորդ հարկում ընթանում էր բանկային աշխատողների խորհրդակցությունը: Ականատեսների վկայությամբ, հրդեհից հետո մարդիկ դուրս էին նետվում պատուհաններից:
70-ից ավելի մարդ վնասվածք է ստացել, 19-ի վիճակը ծանր է: Տյանչժու գավառում 210 հազար մարդ է ապրում, մեծամասամբ տիբեթցիներ:





























