Սլովակիայում վճռական փուլ է մտել տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը: Քառորդ եզրափակիչում Ռուսաստանի հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ կանադացիների նկատմամբ եւ կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար: Կիսաեզրափակիչում ռուսների մրցակիցը կլինի Ֆինլանդիայի հավաքականը:

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Չեխիայի եւ Շվեդիայի հավաքականները: