Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը կրկին վերաճել է բաց պատերազմի, հայտնում է Forbes-ը: 

Ադրբեջանը հիմա սպառնացել է օգտագործել իր հնարավորությունները, որպեսզի հարվածի Հայաստանի միակ ատոմային էլեկտրակայանին, նշում է պարբերականը:

«Հաղորդվում է մարտերում առնվազն 16 մարդու զոհվելու մասին: Կրկին հայտնվել են անօդաչու թռչող սարքեր, երկու կողմերը հայտարարում են հակառակորդի խփված անօդաչուների մասին: Ադրբեջանը հերքում է ոչ պակաս 13 խփված դրոնների մասին Հայաստանի հայտարարությունները: Հայաստանի պաշտոնատար անձինք հայտարարում են, որ ադրբեջանական դրոնները գրոհել են Բերդ քաղաքի քաղաքացիական օբյեկտների վրա: Մարտերը, կարծես, դադարեցվել են, բայց իրավիճակը լարված է: Ադրբեջանում հազարավոր ցուցարարներ են դուրս եկել փողոցներ՝ ի նշան աջակցության ռազմական ուժով Լեռնային Ղարաբաղը վերցնելու»,- նշում է Forbes-ը:

Պարբերականը հայտնում է, որ ամենատագնապալի զարգացումը միջուկային «աղետի» սպառնալիքն է, որը հինգշաբթի հնչեցրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության  մամուլի քարտուղար Վագիֆ Դարգյահլին: Այնուհետեւ լրատվամիջոցները համապատասխան հայտարարությունը մեջբերել են՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը:

«Մեծամորի ատոմային էլեկտրակայանը կառուցվել է նույն ժամանակ, ինչ Չեռնոբիլինը՝ 1970-ական թվականներին: Այն փակվել էր 1988 թվականին՝ մասշտաբային երկրաշարժից հետո, բայց նորից բացվել էր 1994 թվականին, քանի որ Հայաստանը էներգիայի չափազանց մեծ կարիք ուներ: Այն երբեմն բնութագրվում է որպես աշխարհում ամենավտանգավոր ատոմային էլեկտրակայանը»:

Պարբերականը նշում է, որ այս սպառնալիքը հնչել է Մինգեչաուրի ջրամբարի վերաբերյալ իբր Հայաստանի  սպառնալիքից հետո, որը պարունակում է 15 մլրդ խորանարդ մետր ջուր եւ ապահովում է կենսականորեն կարեւոր հիդրոէլեկտրակայանի աշխատանքը: «Հայաստանը հերքում է, որ հանդես է եկել նման սպառնալիքով՝ հայտարարելով, որ իրենք երբեք չեն հարձակվել քաղաքացիական օբյեկտների վրա եւ չեն նախատեսել ջրամբարին հարված»,- նշում է հոդվածի հեղինակը:

«Նման տիպի հայտարարությունները հանցագործություն են»,- լրագրողներին ասել է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը (տեղեկատվկան ճգնաժամային կենտրոնի պատասխանատուն է – խմբ.»,- նշում է Forbes-ը:

Պարբերականը նշում է, որ չնայած եւ Ադրբեջանն ունի գործողության հեռահար շառավղով բալիստիկ հրթիռների կույտ, ինչի մասին հիշատակում է Դարգյահլին, 30 մետր շրջանակային հնարավոր շեղմամբ, որով նրանք կարող են թիրախը խոցել 50 տոկոս դեպքերում, դրանք պարտադիր բավականաչափ ճշգրիտ չեն, որ ինչ-որ այնքան ոչ մեծ բան խոցեն, ինչպես կոնկրետ շենքը:

Հոդվածի հեղինակ Դեւիդ Համբլինգը նշում է, որ LORA բալիստիկ հրթիռները, որոնք Իսրայելն է մատակարարում, ինչպես պնդում են՝ օժտված են մեծ ճշգրտությամբ, բայց ճշգրիտ թիրախը գտնելը կարող է դժվարանալ:

Թե՛ հայաստանը, թե՛ Ադրբեջանը ունեն ոչ մեծ անօդաչուներ: Ադրբեջանն աշխատում է ավելի շատ անօդաչուներ ներմուծել: Հունիսի 22-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ երկիրը անօդաչուներ է ձեռք բերում Թուրքիայից, որը ֆինանսական աջակցություն է ցույց տալիս սպառազինություն գնելիս:

Հոդվածի հեղինակը նշում է, որ խոսքն ավելի շուտ Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքի մասին է, որը Թուրքիան արտահանել է այլ երկրներ, եւ որը, ըստ որոշ տեղեկությունների, «իր բարձր արդյունավետությունն ապացուցել է Լիբիայում եւ Սիրիայում՝ մասնավորապես ոչնչացնելով Ռուսաստանում ստեղծված կառավարվող հրթիռներով ՀՕՊ համակարգերը»:

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Դեռեւս որեւիցե նշան չկա, որ երկու կողմերը սպառնում են ռազմավարական ենթակառուցվածքներին, բայց աղետի հավանականությունը, որը կարող է տարածվել Կովկասի սահմանների հեռու, ակնհայտ է»,- նշում է հոդվածի հեղինակը: