ԱՄՆ-ն ունի պակիստանյան Աբոտաբադ քաղաքում Ուսամա բեն Լադենի ոչնչացման ամբողջական տեսագրությունը: Փոքրիկ տեսախցիկներն ամրացված են եղել բոլոր 25 հատուկջոկատայինների սաղավարտներին, արձանագրել մայիսի 2-ի գիշերվա այդ 40 րոպեների յուրաքանչյուր պահը: Այժմ այդ կադրերը դիտում են Վաշինգթոնում` փորելով վերականգնել իրադարձությունների հստակ պատկերը:

CBS News հեռուստաընկերությունը եթերում անիմացիոն ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ է ցուցադրել արդեն հայտնի եւ նոր փաստերի հիման վրա: Դրանում ցույց է տրված, թե ինչպես են գործել ծովային հետեւակայինները: 

Չնայած նրան, որ տանը շատ զենք է եղել, հրաձգություն տեղի է ունեցել միայն առանձնատան առջեւի փոքրիկ միհարկանի տանը, որտեղ գտնվել են «թիվ մեկ ահաբեկչի» բանագնացները: Իսկ առանձնատանը կրակել են միայն ծովային հետեւակայինները: Ոչ ոք, անգամ բեն Լադենը զինված չեն եղել: Աստիճանների վրա նրանք կրակել են բեն Լադենի վրա, բայց վրիպել են: Բեն Լադենը փախել է ննջարան: Ննջարանում հետեւակայինների վրա հարձակվել է մի  կին, բայց նրան վիրավորել են ոտքից, ապա սպանել ահաբեկչին: