Հայաստանի վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումների համար մեղավոր են այն պաշտոնատար անձինք, ովքեր անմիջականորեն պատասխանատու էին այդ ոլորտների համար, իսկ ահա պատասխանատվություն կրում են իշխող բոլոր կուսակցությունները։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակլցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Նա շեշտը դրեց այն փաստի վրա, որ իշխանություններն իրենք են հայտնաբերում իրենց կողմնակիցների իրավախախտումները։ «Դա նպաստում է կոռուպցիայի դեմ պայքարին։ Իշխանությունները վերլուծում են ստեղծված իրավիճակը, փորձ է արվում արդյունավետ ելքեր գտնել»,- բացատրեց Սահակյանը։
Իսկ «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այս առումով հայտարարեց, որ սոցվճարների ոլորտում հայտնաբերված ֆինանսական իրավախախտումները դարի հանցագործություն են։ Միաժամանակ, պատգամավորը պահանջեց պատժել մեղավորներին, քանի որ նրանք «մտել են աղքատների գրպանը»։
Նշենք, որ Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում բոլոր ոլորտներում խոշոր ֆինանասական խախտումներ էին հայտնաբերվել։




























