Բաց տարածքներում դիմակներ կրելու պահանջն արդեն հանցագործություն է, քանի որ նման դեպքերում դրանք վնասում են քաղաքացիների առողջությանը, եւ այդ մասին շատ փորձագետներ են ասում: Մենք պետք է լսենք նրանց: Այս մասին հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Նա նշեց, որ մարդիկ պետք է մաքուր օդ շնչելու հնարավորություն ունենան՝ օրգանիզմին այդքան անհրաժեշտ թթվածինը ստանալու համար, հատկապես՝ ամռան բարձր ջերմաստիճանի դեպքում: «Ինչ վերաբերում է պարետատան եւ վերահսկիչ բոլոր գերատեսչությունների աշխատանքներին, ես կարող եմ ասել միայն, որ դիմակները, ավելի ճիշտ՝ դրանց կրելը, փրկօղակի նման ինչ-որ բան է դարձել»,- ասաց Սարգսյանը:
Ընդդիմադիրը վստահ է, որ վարակի տարածման հետ կապված այսպիսի ողբալի վիճակն առաջացել է ի սկզբանե թույլ տրված սխալների, սխալ հաշվարկների եւ երկրի ղեկավարության սխալ քաղաքականության պատճառով:
Վերոնշյալի կապակցությամբ ՀԴԿ ղեկավարն պարետատանն առաջարկեց չեղարկել առնվազն բաց տարածքում դիմակներ կրելու պարտադիր պահանջը: «Դա իսկապես անիմաստ է: Երկրորդը՝ նրանք պետք է օգտագործեն իրենց կառավարչական ռեսուրսները՝ վարակի այն օջախները տեղայնացնելու համար, որոնք դեռ առկա են», - եզրափակեց Արամ Սարգսյանը:





























