Բռնի տեղահանվածների իրավունքներ, ցուցարարների վրա հարձակումների չհետաքննված դեպքեր, Վրաստանի կոնֆլիկտային շրջաններում առկա իրավիճակ։ Ահա հիմնական խնդիրները, որոնք տեղ են գտել Վրաստանի վերաբերյալ Amnesty International-ի ամենամյա զեկույցում։
«Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հակամարտության կողմերից եւ ոչ մեկը 2008 թվականին հետաքննություն չանցկացրեց, որը կհաստատեր, որ Վրաստանի, Ռուսաստանի եւ Հարավային Օսեթիայի ուժերը խախտել են մարդու իրավունքները»,- ասված է զեկույցում։
Համաձայն զեկույցի՝ չնայած որոշակի առաջընթացի՝ բռնի տեղահանվածների խնդիրների լուծումը «անհրաժեշտ մակարդակի վրա չէ»։ Զեկույցում նշված է, որ 2010 թվականի ամռանը Թբիլիսիում խախտվել է ավելի քան 500 բռնի տեղահանվածների իրավունքները։




























