2010թ. Հայաստանի ոստիկանությանը բյուջեով հատկացվել է 35,9 մլրդ դրամ`նախատեսված 23,6 միլիարդի փոխարեն:
Խորհրդարանում ներկայացնելով բյուջեի կատարողականը` գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, թե ոլորտի բյուջեն կատարվել է 98 տոկոսով կամ 34,8 միլիարդ դրամով: Հիմնական միջոցները` 22,6 մլրդ դրամ ուղղվել է հասարակական կարգի պահպանմանը: Արտաբյուջետային միջոցներից ոստիկանությունը ստացել է 5 մլրդ 82 մլն դրամ` ի հաշիվ վարորդական տուգանքների: ոստիկանության աշխատակիցների միջին աշխատավարձը կազմում է 117,5 հազար դրամ, իսկ ծառայողներինը` 145,7 հազաչ, տեխնիկական անձնակազմի եւ կոչում չունեցողների աշխատավարձը` 57 հազար դրամ:
Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվել է 5 մլրդ դրամ, եւ ցուցանիշը կատարվել է 90 տոկոսով: Միջին աշխատավարձը տատանվում է 59-ից 96 հազարի սահմաններում:
Ազգային անվտանգության ծառայությանը հատկացվել է 12,2 միլիարդ դրամ, բյուջեն կատարվել է 90 տոկոսով: 10 միլիարդ դրամն ուղղվել է ազգային անվտանգության ապահովմանը:



























