Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չի պատրաստվում ներում շնորհել իսրայելցի երկու գործարարներին, որոնք ձերբակալվել էին իշխանության ներկաայցուցչին կաշառք տալու փորձի համար: Այդ մասին հայտնում է վրացական «24 սաաթի» թերթը` վկայակոչելով նախագահի աշխատակազմի հավաստի աղբյուրը:
Իսրայելցի գործարարներ Ռոն Ֆուքսի եւ Զեեւ Ֆրենկելի ընտանիքները ապրիլի վերջին դիմել էին նախագահին` ներման խնդրանքով:
Ապրիլի 1-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղավոր էր ճանաչել իսրայելցիներին ֆինանսների փոնախարարին կաշառք առաջարկելու մեջ: Ֆուքսին դատապարտել են 7 տարվա, Ֆրենկելին` 6,6 տարվա ազատազրկման:




























