Վալանսում (Դրոմ, Ֆրանսիա) մայիսի 13-ին կայանալու է Շառլ Ազնավուրի հրապարակի բացումը` Հայկական ժառանգության կենտրոնի շենքի դիմաց: Այդ մասին հայտնում է «Nouvelles d`Arménie»-ն:

Բացմանը մասնակցելու են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը, Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսն ու, իհարկե, Շառլ Ազնավուրը: