Ադրբեջանն անհանգստացած է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ եւ ուշադիր հետեւում է գործընթացին:

Ադրբեջանական «APA»գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը:

«Մենք գիտակցում ենք, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ պատմական հարցերի եւ քաղաքական խնդիրների լուծումը կարեւոր է ինչպես այդ երկու պետությունների, այնպես էլ մյուս երկրների համար: Սակայն, հաշվի առնելով տարածաշրջանային հակամարտություների միջեւ առկա կապը, առանձին հարցերի մեկուսացված եւ առանձին լուծումը ոչ միայն ահնարին է, այլեւ կարող է բացասական արդյունքի հանգեցնել»,- ընդգծել է փոխնախարարը: