IBF վարկածով աշխարհի չեմպիոն, միջինքաշային Արթուր Աբրահամը կարող է մասնակցել աննախադեպ գերմրցաշարի, որին, բացի հայ մարզիկից, մասնակցելու են նաեւ WBA վարկածով աշխարհի չեմպիոն Միկկել Կեսլերը, անհաղթելի հավակնորդներ Անդրե Վարդն ու Անդրե Դիրելը, նաեւ՝ WBC վարկածով աշխարհի չեմպիոն Կառլ Ֆրոչը:
Մրացաշարի յուրաքանչյուր մասնակից կանցկացնի երեք հանդիպում, եւ արդյունքում կընտրվեն չորս լավագույնները, որոնք էլ կանցկացնեն երեք հանդիպում օլիմպիական ընթացակարգով: Լավագույնների ընտրության կարգն այսպիսին է՝ նոկաուտով հաղթանակի համար բռնցքամարտիկը կստանա երեք միավոր, դատավորների տված հաղթանակի համար՝ երկու միավոր, պարտության համար՝ ոչ մի միավոր: Սպասվում է, որ մրցաշարի առաջին փուլը կսկսվի այս տարվա հոկտեմբերին եւ կձգվի մինչեւ 2010 թվականը:
Եթե ամեն ինչ նորմալ լինի, հուլիսի 13-ին Նյու-Յորքում կկայանա ասուլիս բոլոր վեց մարզիկների մասնակցությամբ, որտեղ էլ պաշտոնապես կտրվի մրցաշարի սկիզբը: նախատեսվում է նաեւ, որ Աբրահամի եւ Թեյլորի միջեւ առաջին մրցամարտը կկայանա բեռլինյան O2 World սրահում, որ տեղավորում է 14 հազար հանդիսական:



























