Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող թենիսի Դեւիսի գավաթի խաղարկության` տղամարդկանց աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության երրորդ խմբի եվրոպական տարածաշրջանային մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Չեռնոգորիայի թենիսիստներին:

Հայաստանն Իսլանդիայի հետ կվիճարկի 5-ից 8-րդ տեղերը: