Հայտնի է դարձել այսօր, մայիսի 14-ին ԱՄՆ-ում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգի WBA վարկածի աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդի եւ Արթուր Աբրահամի մենամարտի մրցավարական կազմը: Ռինգում կաշխատի պուերտոռիկացի Լուիս Պաբոնը, ռինգից դուրս մրցամարտը կսպասարկեն հարավաֆրիկացի Սթենլի Քրիստոդուլուն, գերմանացի Ինգո Բարաբասը եւ ամերիկացի Ջեյմս Ջեն Քինը, հաղորդում է BoxingScene-ը: