«Օգոստոսի 5 օրը» հոլիվուդյան ֆիլմը, որը պատմում է 2008-ին Ցխինվալիում ռուս-վրացական պատերազմի մասին, կներկայացվի նաեւ վրացերենով:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի դերը, որը մարմնավորել է հայտնի ամերիկյան դերասան Էնդի Գարսիան, կհնչյունավորի հենց ինքը` Սահակաշվիլին, հաղորդում է ֆիլմի ֆրացի պրոդյուսեր Նիկա Ավալիանին:

Նրա խոսքով, ռեժիսոր Ռեննի Հարլինի նկարահանարծ այս ֆիլմը Վրաստանի կինոթատրոնների էկրանին կհայտնվի հունիսի սկզբին: Թբիլիսիում ֆիլմի պրեմիերային ներկա կլինի նաեւ ֆիլմի հեղինակը:

«Օգոստոսի 5 օրը» ֆիլմը արդեն ցուցադրվել է Վենետիկի եւ Կաննի կինոփառատոններին, սակայն չի հաղորդվում, թե այն հաջողություն ունեցե՞լ է եւ քննադատների ինչ գնահատականի է արժանացել: